Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին, վերահաստատել նրան Հայաստանում հյուրընկալելու հրավերը


Մակրոն-Փաշինյան հանդիպում Մյունխենում, 17-ը փետրվարի, 2023թ․
Մակրոն-Փաշինյան հանդիպում Մյունխենում, 17-ը փետրվարի, 2023թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ և վերահաստատել պետական այցով նրան Հայաստանում հյուրընկալելու հրավերը։

Վկայակոչելով բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը՝ Փաշինյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև հաստատված հարաբերությունները։

«Երախտապարտ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և տևական կարգավորման գործընթացում Ձեր կողմից գործադրվող նշանակալի և շարունակական ջանքերի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ Ձեր կարևոր աջակցության համար։ Առանձնահատուկ արժևորում ենք Ֆրանսիայի ուշադրությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի վտանգված պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում», - ըստ վարչապետի գրասենյակի՝ ուղերձում ասել է Փաշինյանը։

XS
SM
MD
LG