Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել է, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան դեմ ահաբեկչության փորձի հետևում կանգնած է Իրանը։ The Times of Israel թերթի փոխանցմամբ` այս մասին իսրայելցի պաշտոնյան հայտարարել է Սերբիա այցի ժամանակ։ Նա պնդել է, որ Ադրբեջանում ահաբեկչության կասկածանքով կալանավորված անձը «ֆինանսավորվել և ցուցումներ է ստացել Իրանից»։
Ադրբեջանի հատուկ ծառայությունները երկուշաբթի օրն են տեղեկացրել Աֆղանստանի քաղաքացի Ֆավզան Մուսա Խանի ձերբակալության մասին։23-ամյա աֆղանստանցին կասկածվում է Բաքվում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի դեմ հարձակում ծրագրելու մեջ: