Մատչելիության հղումներ

Խոշտանգման փաստով գործ է հարուցվել Երևանի Կենտրոնականի քրեական հետախուզության բաժնի պետի և տեղակալի նկատմամբ


Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ս. Հ-ի և նրա տեղակալ Գ. Խ-ի նկատմամբ՝ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է պաշտոնավարման կասեցումը:

Քայլեր են ձեռնարկվում կատարված հանցագործության ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ ծառայողների ինքնությունները պարզելու ուղղությամբ, ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG