Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցանկում ներառել է մեկ ֆիզիկական և չորս իրավաբանական անձի, որոնք կապված են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության և դրա հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը։
Պատժամիջոցների տակ է հայտնվել Անդրեյ Իվանովը. 2023 թվականի գարնանը, ըստ մամուլի հաղորդագրության, նա սերտորեն աշխատել է Պրիգոժինի «Աֆրիկայի քաղաքագիտություն» ընկերության և Մալիի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Մալիում զենքի գործարքների, հանքարդյունաբերության և այլ գործունեության առնչությամբ:
Պատժամիջոցների ցանկը ներառում է նաև Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում գործող Diamville Sau և Midas Ressources, Արաբական Միացյալ Էմիրություններում առևտրով զբաղվող Industrial Resources General Trading և ռուսական DM ընկերությունները:
«Վագներ»-ի զինծառայողները ներգրավված են ցամաքային գործողություններում Սիրիայում, Աֆրիկայում և Ուկրաինայի հետ պատերազմում։ Վարձկանները կասկածվում են բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։
Հունիսի լույս 24-ի գիշերը «Վագներ»-ը Ռուսաստանում կազմակերպեց ապստամբություն, որը տևեց մեկ օրից մի փոքր պակաս: