Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ Մենք ուզում ենք՝ «Վագները» կիսվի մեզ հետ պատերազմական փորձով


Բելառուսի նախագահը հաստատել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը, ով անցած շաբաթավերջին զինված ապստամբություն էր սկսել Կրեմլի դեմ, այժմ գտնվում է իր երկրի տարածքում։

Ավելին, Լուկաշենկոն պնդել է, թե լավ կլիներ, եթե Սիրիայում, Ուկրաինայում և այլ հակամարտություններում մասնակցությամբ հայտնի խմբավորումը «պատերազմի փորձը փոխանցի բելառուսական բանակին»։

«Եթե նրանց հրամանատարները գան և օգնեն մեզ, ասեն՝ ինչն է կարևոր այս պահին՝ դա կլինի անգնահատելի օգնություն», - ասել՝ Լուկաշենկոն՝ հորդորելով չվախենալ երկրում վարձկանների տեղակայումից։

«Մենք ուշադրության կհետևենք նրանց», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG