Embraer 600 բիզնես օդանավը, որն, ինչպես հաղորդվում է, Եվգենի Պրիգոժինի օդանավն է, այսօր առավոտյան վայրէջք է կատարել Մինսկի մոտ գտնվող ռազմական օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է «Բելառուսկի Գայուն» պորտալը։
Նույն օդանավակայանում 18 րոպե անց վայրէջք է կատարել ևս մեկ մասնավոր օդանավ՝ Սանկտ Պետերբուրգից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ սկսվել են «Վագներ»-ի ծանր տեխնիկան զինված ուժերին փոխանցելու նախապատրաստական աշխատանքները: