Մատչելիության հղումներ

Փաշինյանը քննիչ հանձնաժողովում պատասխանում է պատգամավորների հարցերին


44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ուղիղ եթերում, պատասխանում է պատգամավորների հարցերին։

Ընդդիմադիրները կրկին ներկա չեն նիստին։ Նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ դուրս են գրել ընդդիմադիրների տարբեր օրերին հնչեցրած հարցերն ու իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դրանք կուղղի վարչապետին, «որպեսի որևէ հարց չմնա օդից կախված»։

Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ պետական գաղտնիք պարունակող հարցերին վարչապետը կպատասխանի փակ ռեժիմում։

Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի շարք հարցերի, մասնավորապես, թե ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրվեց և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին, ինչպե՞ս ընկավ Շուշին, ի՞նչ լրացուցիչ պահանջներ էր ներկայացրել Իլհամ Ալիևը, որոնք ինքը մերժել է։

Փաշինյանը պարզաբանեց՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար շրջադարձային էր Շուշիի անկումը։

XS
SM
MD
LG