Մատչելիության հղումներ

Առաջիկայում բանակցային գործընթացի վերաբերյալ շատ մանրամասն խոսակցություն կունենանք, այդ թվում՝ Քննիչ հանձնաժողովում. վարչապետ


Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ շատ մանրամասն խոսակցություն կունենանք, այդ թվում՝ Քննիչ հանձնաժողովում, այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը հայտնել էր, որ քննիչ հանձնաժողովը վարչապետից ստացել է դրական պատասխան՝ մասնակցելու պատերազմի՝ ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ին հրավիրված նիստին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG