Մատչելիության հղումներ

Բաքուն մերժում է ԼՂ հայերի անվտանգության հատուկ երաշխիքների՝ Երևանի պահանջը


Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլից առաջ Բաքուն մերժում է Լեռնային Ղարաբաղի հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պնդել է՝ նրանք բավականաչափ պաշտպանված են՝ հայկական կողմի նման պահանջը գնահատելով «միջամտություն Ադրբեջանի գործերին»։

«Մենք չենք ընդունում նման նախապայման կամ պատրվակներ Հայաստանի Հանրապետությունից մի շարք պատճառներով», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան և մանրամասնել․ - «Ամենասկզբունքայինը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները»:

Բայրամովը նշել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը «կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով, պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին»։

Խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացից՝ ադրբեջանական դիվանագիտության ղեկավարն ասել է՝ բանակցություններում «որոշակի առաջընթաց» եղել է։

Նա մատնանշել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին։

«Մենք կարծում ենք, որ սա առաջին անգամն էր, երբ Հայաստանի վարչապետը փաստացի հրապարակավ հայտարարեց այդ մասին: Ինչո՞ւ վարչապետից երկուսուկես տարի պահանջվեց ասելու, որ իրականում ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Երևանն ու Բաքուն, ի վերջո, կարող են խաղաղության համաձայնագիր կնքել, ընդհուպ այս տարվա ընթացքում, եթե հայկական կողմը պատրաստ լինի որոշակի քայլեր ձեռնարկելու։

Թե ինչ է ակնկալում ադրբեջանական կողմը Երևանից, Բայրամովը չի հստակեցրել, բայց շեշտել է՝ ոչ թե հայտարարություններ, այլև գործնական քայլեր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG