Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի, ահազանգում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը:
«Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում», - ասված է ծառայության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: