Մատչելիության հղումներ

Բաքվի պնդմամբ՝ Քելբաջարի շրջանում հայկական զինուժը թիրախավորել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորը


Հայկական և ադրբեջանական զինված ուժերի դիրքերը սահմանին, արխիվ
Հայկական և ադրբեջանական զինված ուժերի դիրքերը սահմանին, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, թե այսօր ժամը 11:10 Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից գնդակոծվել է Քելբաջարի շրջանի Դեմիրճիդամ բնակավայրի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող տրակտորը։ Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմից տուժածներ չկան:

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակ կողմի կրակակետերը լռեցվել են», - հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հաղորդել է, որ ժամը 11:30-11:45-ը Ադրբեջանի զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև ականանետից կրակ է բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմում տուժածներ չկան:

XS
SM
MD
LG