Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Հայկական կողմում, ըստ հաղորդագրության, տուժածներ չկան:
Բաքուն հերքում է Երևանի պնդումը՝ նշելով, թե այս տեղեկությունը «լիովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը»: