Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը կրակել է Տրետուքի և Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ


Այսօր ժամը 11:30-11:45-ը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ:

Հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմն այս հաղորդագրությանն առայժմ չի արձագանքել:

XS
SM
MD
LG