Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ տեղեկացնելով՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 18:30-ի դրությամբ, ըստ հաղորդագրության, առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Բաքուն դեռ չի արձագանքել Երևանի այս պնդմանը։
Վերջին օրերին հայկական ու ադրբեջանական կողմերը գրեթե ամեն օր հրադադարը խախտելու մեղադրանքներ են փոխանակում։