Մատչելիության հղումներ

Մխիթարյան. «Մեր կամքն անսահման էր»


Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում, արխիվ

«Մենք անշուշտ պարտության չէինք արժանի անցած գիշեր, և զգացողությունը դեռ շատ դառն է», - կիրակի օրը Թվիթերում գրել է Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի մանկության երազանքն է Չեմպիոնների գավաթը նվաճելը, և մեր կամքն անսահման էր», - ընդգծում է իտալական ակումբի հայ ֆուտբոլիստը՝ երախտագիտություն հայտնելով երկրպագուներին «անվերապահ սիրո համար»:

«Միշտ առա՛ջ, «Ինտե՛ր», - իր գրառումն ամփոփում է Հենրիխ Մխիթարյանը:

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչում հունիսի 10-ին «Ինտեր»-ը 1:0 հաշվով պարտվեց անգլիական «Մանչեսթր Սիթի»-ին: Մխիթարյանը, ակներևաբար՝ շաբաթներ առաջ ստացած վնասվածքի պատճառով, խաղադաշտ մտավ հանդիպման ավարտից ընդամենը 10 րոպե առաջ: Այդուհանդերձ, նա դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով մասնակցել է այդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակիչին, ինչպես նաև գոլի է հեղինակ է դարձել կիսաեզրափակիչում:

Հենրիխ Մխիթարյանը հաղթել է ՈՒԵՖԱ-ի մյուս երկու ակումբային մրցաշարերում՝ Եվրոպա լիգայում՝ անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, և Կոնֆերենցիաների լիգայում՝ իտալական «Ռոմա»-ի կազմում:

XS
SM
MD
LG