Դատարանը չորս տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանին՝ մեկ տարի փորձաշրջանով։
Դատարանը նաև Հակոբյանին դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ արձակելու որոշում կայացրեց։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով քննությունն այսօր ընթանում էր փակ դռների հետևում, թե ինչու, հստակ չէ։
Հակոբյանի փաստաբանները նիստի մեկնարկին տեղեկացրին, որ նա որոշել է հրաժարվել իրենց ծառայություններից՝ պարզաբանելով՝ իրենց պաշտպանական մարտավարության հարցում տարաձայնություններ կան։