Թուրքկական Yeni Safak պարբերականը գրում է, որ Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանը հունիսի 12-ին առաջին այցը կատարելու է Կիպրոսի չճանաչված հանրապետություն, իսկ հունիսի 13-ին՝ Ադրբեջան։
Yeni Safak-ի տեղեկություններով՝ Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդես են գալու հայտարարությամբ՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը։