Մատչելիության հղումներ

Էրդողանը ներկայացրել է նոր կառավարության կազմը


Թուրքիայի նոր արտգործնախարարը Հաքան Ֆիդանը
Թուրքիայի նոր արտգործնախարարը Հաքան Ֆիդանը

Թուրքիայի նոր արտգործնախարարը Հաքան Ֆիդանն է, պաշտպանության նախարարը՝ Յաշար Գյուլերը, հայտնել է նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Մինչ այդ Ֆիդանը Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարն էր, իսկ Գյուլերը՝ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը 2014 թվից ղեկավարում էր Մևլյութ Չավուշօղլուն։ Նա ընտրվել է խորհրդարանի պատգամավոր:

Երկիրը նաև նոր փոխնախագահ ունի՝ Ջևդեթ Իլմազը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG