Այսօր Անկարայում գումարվել է Թուրքիայի անվտանգության խորհրդի առաջին նիստը մայիսին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո:
Նիստին, որը վարում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ներկա են փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, արդարադատության նախարար Յըլմազ Թունչը, ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Մուսա Ավսևերը, ծովային ուժերի հրամանատար ծովակալ Էրջումենտ Թաթլիօղլուն և օդուժի հրամանատար Աթիլա Գյուլանը:
Նիստին մասնակցում է նաև ազգային հետախուզության կազմակերպության նորանշանակ ղեկավար Իբրահիմ Քալընը:
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներքին և միջազգային անվտանգության հարցերն են: