Մատչելիության հղումներ

Ֆիդանն ու Բլինքենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսով շնորհավորել է Հաքան Ֆիդանին՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ֆիդանն ու Բլինքենը քննարկել են նաև Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերումը և դրանց արդիականացումը, ինչպես նաև հացահատիկի համաձայնագիրը Ուկրաինայի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆիդանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել կառավարության նոր կաբինետում, որը ձևավորվել է մայիսի 28-ին նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո։

XS
SM
MD
LG