Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով զրուցել է իր թուրք նորանշանակ պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ:
Բայրամովը նրան շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հաջողություն է մաղթել աշխատանքում:
Բայրամովը վստահություն է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն զարգացնել բազմածրագրային և ռազմավարական կապերն ու դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ընդհանուր շահեր են, արժեքներ և խորն արմատներ:
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ եղբայրական հարաբերությունների, բարեկամական և ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:
Բայրամովը Ֆիդանին հրավիրել է Ադրբեջան: Թուրքիայի արտաքին գերատեսչության նոր ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և գոհունակությամբ ընդունել է հրավերը: