Պաշտպանության բանակը հերթական ապատեղեկատվություն է որակել Շուշիի շրջանի դիրքերը գնդակեծելու Բաքվի հաղորդումը։
Բաքուն հայտնել է, թե դիրքերը գնդակոծվել են այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում, իսկ ադրբեջանական կողմը «համարժեք պատասխան գործողություններ է ձեռնարկել»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հաղորդել է, որ «հայկական ապօրինի զինված խմբավորումները գյուղատնտեսական աշխատանքների քողի ներքո՝ ինժեներական տեխնիկայի ներգրավմամբ, փորձել են ընդլայնել, վերանորոգել ու վերականգնել Շուշայի և Խոջավենդիի շրջաններ տանող գրունտային ճանապարհը»՝ նշելով, որ «ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են»։
Արձագանքելով՝ Պաշտպանության բանակը նշել է՝ Բաքուն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ։
Բաքուն այսօր նաև ՀՀ ՊՆ-ին է մեղադրել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Երևանը հերթական ապատեղեկատվություն է որակել։