Մատչելիության հղումներ

Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն, Բուլբուակա, Մոլդովա, 1 հունիսի, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն, Բուլբուակա, Մոլդովա, 1 հունիսի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Մոլդովա, որտեղ կմասնակցի Եվրոպական համայնքի գագաթնաժողովին:

Այն գումարվում է Քիշնևից մոտ 45 կիլոմետր հարավարևելք գտնվող Բուլբուակա գյուղակի «Միմի» անվամբ պատմական գինեգործական համալիրի պալատում:

«Այսօր աշխատում ենք Մոլդովայում, մասնակցում ենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ենթադրվում են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ: Քննարկելու ենք կործանիչների, «Փեթրիոտների», Եվրամիության, ՆԱՏՕ-ի և «Խաղաղության բանաձևի» թեմաները», - Տելեգրամ-ալիքում գրել է Զելենսկին:

Եվրոպական քաղաքական համայնքի ստեղծումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի գաղափարն է: Այն կոչված է համակագրելու մայրցամաքում Եվրամիության և դրան չանդամակցող պետությունների քաղաքական գործողությունները:

Այս հավաքին մասնակցում են և այսօր ավելի ուշ միջնորդների ընկերակցությամբ պետք է հանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

XS
SM
MD
LG