Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Ալիևի հայտարարությունները նշանակում են հրաժարում բրյուսելյան պայմանավորվածություններից. Փաշինյան


Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում, որ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից, այսօր «2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության» քննարկումների ժամանակ խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Դիմելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ վարչապետը շեշտեց՝ գործընկերներից պետք է այս հարցի պատասխանը ստանալ։

«Որովհետև, եթե նշանակում է հրաժարում, այսինքն՝ տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանել, պետք է լրացուցիչ ճշգտումներ մտցնել, որպեսզի մեր հետագա գործողությունները նաև պլանավորենք», - հայտարարեց Փաշինյանը։

Ալիևը երեկ Լաչինում հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ «խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները»։

Անդրադառնաով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հունիսի 1-ին Մոլդովայում սպասվող հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը ստորգրեն խաղաղության պայմանագիրը, Փաշինյանը պատասխանեց՝ Հայաստանը դեռևս չի ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները հայկական կողմի առաջարկությունների վերաբերյալ։

«Այսպահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել», - ասաց Փաշինյանը։

XS
SM
MD
LG