Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի պատվիրակը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին և նախագահի օգնականին


Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, արխիվ:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, արխիվ:

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Խավիեր Կոլոմինան այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին և նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմետ Հաջիևին:

Կոլոմինան դրական է գնահատել հանդիպումները և ասել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը:

«Լավ հանդիպումներ Բաքվում: Քննարկել ենք ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի համագործակցությունը, Ադրբեջանի դերն էներգետիկ անվտանգության գործում և խաղաղության գործթացի վիճակը վերջին բանակցություններից հետո»,- Թվիթերում գրել է հատուկ պատվիրակը:

Մայիսի 24-ին Կոլոմինան Երևանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին: Մայիսի 25-ին նա Թբիլիսիում Վրաստանի ղեկավարների հետ է հանդիպել, որտեղից էլ ուղևորվել է Բաքու:

XS
SM
MD
LG