Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. «Թուրքիան փակել է իր օդային տարածքը նաև հայկական կառավարական օդանավերի համար»


Croatia Turkey
Croatia Turkey

«Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական կառավարական օդանավերի համար», - թուրքական Т24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ամեն օր Թուրքիայի տարածքով թռիչքներ էին իրականացվում։ Այժմ մենք դրանք դադարեցրել ենք։ Թող մեզանից չնեղանան, բայց մեր օդային տարածքը փակ է նաև հույժ կարևոր անձանց համար։ Մենք [օդային տարածքը] փակել ենք նաև Փաշինյանի օդանավի համար», - նշել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ միակ բացառությունն արվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակի օդանավի համար։

«Միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն էր, որ ժամանել է Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին։ Այդ գագաթաժողովի հյուրընկալող կողմը մենք էինք, ուստի չէինք կարող օդային տարածքը փակել կազմակերպության անդամ երկրի առջև», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG