Մատչելիության հղումներ

Փաշինյանը Սարգիս Հովհաննիսյանին ՊՊԾ պետ է նշանակել


Վարչապետի որոշմամբ, Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) պետ: Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակում։

Սարգիս Հովհաննիսյանը 2020 թվականի դեկտեմբերից ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն էր։

Անցած տարեվերջից կառավարությունը քննարկում էր Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայությունից վարչապետ Փաշինյանի ուղիղ ենթակայությանը փոխանցելու հարցը։

Փաշինյանը բացատրում էր, որ դա արվում է Ազգային անվտանգության ծառայության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով։

Ընդդիմադիրները քննադատում էին կառավարության այս փոփոխությունը՝ նշելով՝ Փաշինյանը փորձում է ուժային կառույցները կենտրոնացնել իր ձեռքում։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս փոփոխությունից հետո ԱԱԾ-ն պետք է կենտրոնացած աշխատի երեք ուղղությամբ՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար ու Սահմանադրական կարգի պահպանություն։

XS
SM
MD
LG