Մատչելիության հղումներ

Փարիզը Բաքվին կոչ է անում կատարել միջազգային պարտավորությունները


Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ
Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ

Փարիզը Բաքվին կոչ է անում կատարել միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը շեշտում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետի տեղադրումը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացը։

Փարիզը կոչ է անում վերականգնել բեռների և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը։

Ադրբեջանցիները երեկ փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG