Սուդանի մայրաքաղաք Խարթումում շաբաթ օրը փոխհրաձգության և պայթյունների ձայներ են լսվում։
Reuters լրատվական գործակալության թղթակիցը տեղից հաղորդում է, որ փողոցներ են դուրս բերվել զրահատեխնիկա և հրետանային մարտկոցներ, ծանր զենքի կրակոցներ են լսվում և՛ բանակի շտաբի, և՛ օպերատիվ արձագանքման ուժերի կենտրոնակայանների մոտ։
Օպերատիվ արձագանքման ուժերը հայտնում են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել նախագահական նստավայրը, բանակի հրամանատարության նստավայրը, Խարթումի միջազգային օդանավակայանը։
Բժիշկները հաղորդում են, որ բնակելի թաղամասերում հրաձգությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում տուժածներ կան։
Ըստ ականատեսների՝ երկրի մյուս քաղաքներում ևս կրակոցներ են լսվում։
Խարթումում Հայ Առաքելական եկեղեցի կա, անցած դարավերջից հայ համայնքից շատերը սկսեցին հեռանալ Սուդանից։