Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ն այցելել է Հայաստանում կալանավորված երկու ադրբեջանցիներին


Աճանան գյուղի մոտակայքում բնակիչները հայտնաբերել են Ախունդովին, 16-ը ապրիլի, 2023թ․
Աճանան գյուղի մոտակայքում բնակիչները հայտնաբերել են Ախունդովին, 16-ը ապրիլի, 2023թ․

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը երեկ այցելել է Հայաստանում կալանավորված երկու ադրբեջանցիներին, ծանոթացել է նրանց պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի։

Ինչպես Պաշտպանի գրասենյակին է փոխանցում՝ առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել։

Մանասյանն արձանագրել է, որ նշված անձինք ապահովված են պատշաճ պահման պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։

Ադրբեջանիցի զինծառայողները տեղեկացրել են, որ ծանոթ են իրենց առաջադրված մեղադրանքին, նրանց տրամադրվել է անվճար հանրային պաշտպան։

Մանասյանն ադրբեջանցիներին պարզաբանել է իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, դատական ակտով կիրառված սահմանափակումների բնույթը, դրանց բողոքարկման կարգը և ժամկետները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կառուցակարգերը։

Երկու զինծառայողի՝ 2004 թվականին ծնված Ագշին Բաբիրովի և 2003 թվականին ծնված Հուսեյն Ախունդովի մոլորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ապրիլի 10-ին: Հայաստանում հենց նույն օրը Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում ձերբակալվեց Բաբիրովը, Ախունդովը հայտնաբերվեց և ձերբակալվեց երեք օր անց՝ Աճանան գյուղի մոտակայքում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG