Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը մեկնաբանել է Հայաստանում երեկ կալանավորված ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ ենթադրյալ դաժան վերաբերմունքի մասին վկայող տեսագրությունը:
«Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնում այդ տեսագրության բովանդակության կապակցությամբ, որը վկայում է Հայաստանում ադրբեջանցի զինվորի նկատմամբ գործադրված բռնության մասին: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին բոլոր չլուծված հարցերը կարգավորել խաղաղ բանակցությունների եղանակով»,- ասվում է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան մեկնաբանությունում:
Ադրբեջանցի կալանավորված զինծառայողի նկատմամբ ենթադրյալ դաժան բռնություն գործադրելու կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն:
«Դիտել եմ ադրբեջանցի զինվորի հանդեպ բռնության տեսագրությունը: Իսկապես ցավալի է: Կարևոր է, որ բոլոր գերիներին վերաբերվեն համապատասխան միջազգային մարդասիրական կանոններին»,- Թվիթերի էջում գրել է Միխալկոն:
Մի քանի օր առաջ Հայաստանի հետ սահմանակցող Նախիջևանի ինքնավար հանրապետության Շահբուզի շրջանում անհետացել են ադրբեջանական բանակի զինվորներ՝ 2004 թվականին ծնված Ագշին Բաբիրովը և 2003 թվականին ծնված Հուսեյն Ախունդովը:
Երկուսին էլ հայերը կալանավորել են Սյունիքի մարզում, Բաբիրովին՝ Աշոտավանում ապրիլին 10-ին, իսկ Ախունդովին՝ ապրիլի 13-ին Աճանան գյուղի մոտակայքում: