Այսօր տեղական ժամանակով ժամը 14:31-ին 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք։
Ըստ ՆԳՆ փարկարար ծառայության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 2 բալլ և Արարատի մարզում՝ 3 բալլ ուժգնությամբ։