Մատչելիության հղումներ

Տաջիկստանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել, տուժածների մասին տեղեկություններ չկան


Ստորգետնյա ցնցումները գրանցող սեյսմոմետրիկ սարքը, արխիվ:
Ստորգետնյա ցնցումները գրանցող սեյսմոմետրիկ սարքը, արխիվ:

Տաջիկստանում մարտի 22-ին տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների կենտրոնի մասնագետների փոխանցմամբ, Տաջիկստանում ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել երկրի հյուսիսում գտնվող Սոգդիյկան մարզում:

Երկրաշարժի էպիկենտրոնն ավելի քան 10 հազար բնակչությամբ Ռաշտա ավանի մոտ էր՝ 10-ը կիլոմետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Նույն օրն ավելի ուշ Սոգդիյան մարզում գրանցվել են նոր ստորգետնյա ցնցումներ, որոնցից ամենահզորի ուժգնությունը կազմել է 3.9 մագնիտուդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG