Այսօր վաղ առավոտյան 7-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, որը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի մարզում՝ 3-4, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 3, և Կոտայքի մարզում՝ 2 բալլ ուժգնությամբ։
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 5.3 մագնիտուդով երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 7:16 Իրանի Խոյ քաղաքից 23 կիլոմետր հարավ-արևելք՝ հյուսիսային լայնության 38.48 աստիճան և արևելյան երկայնության 45.21 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ:
Երկրաշարժի հետևանքով հնարավոր ավերածությունների, տուժածների մասին հաղորդումներ չկան: