Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը մեկնել է Հնդկաստան


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան։

Միրզոյանն, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունն է տեղեկացնում, Նյու-Դելիում կմասնակցի Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։

Արտգործնախարարը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։

Այս համաժողովին Միրզոյանը մասնակցել է նաև անցած տարվա ապրիլին։ Այցի շրջանակներում անցկացվեց նաև հայ-հնդկական գործարար համաժողովը, որտեղ իր ելույթում արտգործնախարարը հայտարարց՝ «նոր էջ են բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ», և «վերականգնում են առևտրի, զարգացման և բարգավաճման հիանալի ավանդույթները»։

Վերջին շրջանում Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխայցելություններն ակտիվացել են։ Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է։

XS
SM
MD
LG