Հայաստանն ու Հնդկաստանը պետք է ջանքեր գործադրեն պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու համար, այսօր Հնդկաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն այսօր առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Սուբրամանյամ Ջայշանկարը Երևան է ժամանել երեկ։ Նրան ընդունելու են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հանդիպումների օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվել, հնդկական լրատվամիջոցները այցին ընդառաջ գրել են, որ արտգործնախարարը Երևանում քննարկելու է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները։