Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանն այսօր կժամանի Հայաստան։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, Վերմանը Երևանում կմասնակցի Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
Հայ-հնդկական հարաբերությունները նկատելիորեն ակտիվացան հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Պակիստանը, որը մի շարք հարցերում Հնդկաստանի հետ հակամարտության մեջ է, Ադրբեջանին ցուցաբերեց դիվանագիտական և ռազմական աջակցություն։ 2021-ի հոկտեմբերին Հնդկաստանի արտգործնախարարն էր Հայաստանում։ Նա հայտարարեց, որ Հայաստանն ու Հնդկաստանը քայլեր են ձեռնարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար։