Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկին այսօր ժամանել է Կիև, որտեղ կմասնակցի Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի նիստին, հայտնել է «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կշիշտոֆ Սոբոլևսկին:
Նրա խոսքով՝ վարչապետը Գերագույն ռադայի հատուկ նիստում (այն նվիրվելու է պատերազմի առաջին տարելիցին) Ուկրաինայի ժողովրդին կհավաստիացնի լիակատար աջակցության մասին:
Բացի այդ, նա Ուկրաինայի ղեկավարներին կներկայացնի Լեհաստան Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կատարած վերջին այցի արդյունքները: