Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները չի ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա. Բայդեն


Միացյալ Նահանգներն իր անսասան աջակցությունն է հայտնում Ուկրաինային և հանձնառությունն ամրապնդելու ՆԱՏՕ-ի արևելյան թևը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Միացյալ Նահանգների առաջնորդի Լեհաստանում ունեցած ելույթը հաջորդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Դաշնային ժողովին հղած ուղերձին, որում նա հայտնեց՝ Մոսկվան սառեցնում է մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին։

Բայդենն իր ելույթում նաև արձանագրեց՝ Ուկրաինան ամուր կանգնած է ռուսական ներխուժումից մեկ տարի անց, և Մոսկվան երբեք չի հաղթի իր հարևանին։ Միաժամանակ նա մերժեց Մոսկվայի պնդումները, թե Արևմուտքը ծրագրում է հարձակվել Ռուսաստանի վրա:

«Եվս մեկ անգամ ասում եմ՝ ԱՄՆ-ն և Եվրոպայի ազգերը չեն ձգտում վերահսկողության տակ վերցնել կամ ոչնչացնել Ռուսաստանը։ Միացյալ Նահանգները չի ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա», - ընդգծեց Բայդենը։

Լեհաստան Ջոզեֆ Բայդենը մեկնել էր Կիևից։

XS
SM
MD
LG