Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայրաքաղաքում դիմավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, ով նախօրեին Ուկրաինայից է հասել Վարշավա: Երկու լիդերները քննարկում են Ուկրաինային համատեղ ջանքերով օգնելու հարցը:
Բայդենը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին ռուս-ուկրաինական պատերազմում Կիևին անվերապահորեն սատարելու համար:
Դուդայի աշխատակազմից հայտնել են, որ նախագահները կքննարկեն նաև Լեհաստանի անվտանգությանն ու տարածաշրջանում անդրատլանտյան ռազմական դաշինքի դիրքերի ամրապնդմանն առնչվող հարցեր:
Նախօրեին Բայդենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և լրացուցիչ օգնություն է խոստացել Ռուսաստանի ագրեսիային ենթարկված երկրին: