Մատչելիության հղումներ

Հելսինկյան հանձնաժողովը Ավստրիային կոչ է անում վիզաներ չտրամադրել ԵԱՀԿ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը


Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոն, արխիվ
Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոն, արխիվ

Միացյալ Նահանգների կառավարության Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովը, որը հայտնի է նաև որպես Հելսինկյան հանձնաժողով, Ավստրիայի արտգործնախարարությանը կոչ է արել վիզաներ չտրամադրել Ռուսաստանի պատվիրակությանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու համար, որն անցկացվելու է հաջորդ շաբաթ Վիեննայում։

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը, նրա տեղակալ, սենատոր Բեն Քարդինը և կոնգրեսական Սթիվ Քոենը նամակ են ուղարկել Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգին՝ խնդրելով վերանայել ռուսական պատվիրակությանը վիզաների տրամադրման հարցը։

ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը համընկնում է Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման տարեդարձին և լինելու է պատերազմի սկզբից ի վեր Խորհրդարանական վեհաժողովի առաջին դեմ առ դեմ հանդիպումը Ռուսաստանի և Բելառուսի մասնակցությամբ:

ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի պատվիրակության բոլոր անդամների նկատմամբ՝ Ուկրաինայի դեմ Վլադիմիր Պուտինի սանձազերծած ագրեսիվ պատերազմին աջակցելու համար։

XS
SM
MD
LG