Մատչելիության հղումներ

Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել 77 ամերիկացիների նկատմամբ


ՌԴ ԱԳՆ շենքը, արխիվ, Մոսկվա:
ՌԴ ԱԳՆ շենքը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն այսօր հաղորդել է, թե «ի պատասխան Վաշինգտոնի կողմից ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդարձակման, Ռուսաստանը մշտական կարգով արգելում է 77 ամերիկացիների մուտքը Դաշնություն»:

Այդ ցանկում են ոչ միայն ամերիկացի պետական և քաղաքական գործիչներ, այլև նրանց ընտանիքների անդամները:

Պատժամիջոցների են ենթարկվել, մասնավորապես, Վաշինգտոնի, Նյու Մեքսիկոյի նահանգապետերը, Կենտուկի նահանգի նահանգապետի դուստրը, Կալիֆորնիայի նահանգապետի կինը և այլ անձինք:

«Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի սանկցիաները բումերանգի վերադարձի օրենքով կհարվածեն ԱՄՆ-ին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG