Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը մտադիր է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել


Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել՝ պաշտպանության, էներգետիկայի և ֆինանսների ոլորտներում, ինչպես նաև արտահանման վերահսկման լրացուցիչ մեխանիզմներ սահմանել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

«Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է գործի դնել արտահանման նոր հսկողություն և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ևս մեկ փաթեթ՝ ուղղված նրա առանցքային ոլորտներին», - նշում է գործակալությունը։

«Միջոցներն ուղղված կլինեն Ռուսաստանի պաշտպանության և էներգետիկայի ոլորտներին, ֆինանսական հաստատություններին և մի քանի անհատների», - ասել են Bloomberg-ի աղբյուրները` անանուն մնալու պայմանով:

Բացի այդ, աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ուշադրություն կդարձնեն արդեն իսկ գործող սահմանափակումներին՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

XS
SM
MD
LG