Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ը հաղորդում է Դոնեցկի մարզում հրետանու չորս պահեստ ոչնչացնելու մասին


ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով, արխիվ
ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները Ուկրաինայի Դոնեցկի մարզում և ոչնչացրել են հրետանու չորս պահեստ:

Իր ամենօրյա ճեպազրույցում նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական բանակը նաև ոչնչացրել է ամերիկյան արտադրության ռադիոտեղորոշման համակարգ և M109 Paladin հրետանային համակարգ:

Պաշտոնական Կիևն առայժմ չի մեկնաբանել ռուսական կողմի այս պնդումները:

XS
SM
MD
LG