Բրիտանական արտադրության Challenger 2 տեսակի հրասայլերն այս տարվա մարտ ամսին կհասնեն Ուկրաինա:
Այդ մասին Դորսեթի կոմսությունում տեղակայված ռազմակայանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
«Մենք և մեր դաշնակիցներն արագացնում ենք տեխնիկայի փոխադրումն Ուկրաինա: Այն առաջնագիծ կհասնի ոչ թե շաբաթներ, ամիսներ կամ տարիներ անց, այլ արդեն մի քանի շաբաթից։ Բրիտանիայում պատրաստություն անցնելու համար նախորդ շաբաթ ժամանած ուկրաիինական անձնակազմերը հաջորդ ամսվանից Challenger 2 տանկերով կպաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխան տարածքը»,- հայտարարել է Սունակը: