Մատչելիության հղումներ

Ռիշի Սունակն Ուկրաինային մաղթում է վճռական հաղթանակ պատերազմում


Վլադիմկիր Զելենսկու ուղերձը բրիտանացի օրենսդիրներին, Վեստմինստերյան պալատ, Լոնդոն, 8 փետրվարի, 2023թ.
Վլադիմկիր Զելենսկու ուղերձը բրիտանացի օրենսդիրներին, Վեստմինստերյան պալատ, Լոնդոն, 8 փետրվարի, 2023թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր Լոնդոն այցելած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ ցանկանում է այս տարի տեսնել պատերազմում Ուկրաինայի վճռական հաղթանակը:

«Պարոն նախագահող, մեր նպատակն է նպաստել այս կոնֆլիկտում Ուկրաինայի հաղթանակին, չի կարելի որևէ կերպ թույլ տալ Վլադիմիր Պուտինի ագրեսիայի հաջողությունը: Դրա համար էլ մենք ավելացնում ենք մեր աջակցությունն Ուկրաինային»,- ասել է Սունակը:

Նա նշել է, որ Զելենսկու հետ քննարկել է Լոնդոնի աջակցությունը Միջազգային քրեական դատարանում Ռուսաստանի հանցանքները քննելու գործում:

«Մենք գիտենք, որ Ուկրաինան կհաղթի, և այդ հաղթանակը կփոխի աշխարհը, և դա կլինի փոփոխություն, որն ամբողջ աշխարհին էր պետք»,- ասել է Զելենսկին բրիտանացի օրենսդիրներին հասցեագրված ելույթում:

Նախագահ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային տրամադրվող օգնության համար: Լոնդոնից Զելենսկին կմեկնի Բրյուսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG