Մատչելիության հղումներ

Զելենսկին ժամանել է Լոնդոն


Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ, Կիև, 9 նոյեմբերի, 2022թ.
Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ, Կիև, 9 նոյեմբերի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Լոնդոն, որտեղ կհանդիպի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի հետ և ելույթ կունենա խորհրդարանում:

Բացի այդ, Զելենսկին կայցելի Բրիտանիայում ուսումնական դասընթացների մասնակցող ուկրաինացի զինծառայողներին:

BBC հեռուստառադիոկայանի փոխանցմամբ, ենթադրվում է, որ Լոնդոնն այսօր կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:

Զելենսկու այցը Լոնդոն նրա երրորդ միջազգային ուղևորությունն է անցյալ տարվա փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի ընթացքում և առաջինն այս տարում:

2022-ի տարեվերջին Ուկրաինայի նախագահը մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպել է նախագահ Ջո Բայդենի հետ և ուղերձով հանդես է եկել Կոնգրեսում: Ապա Զելենսկին մեկնել է Լեհաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG