Թուրքիայում և Սիրիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 4,3 հազարը:
Երկու երկրների պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի 10 նահանգներում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 հազար 921-ի, Սիրիայում՝ 1451-ի, վիրավորներինը՝ համապատասխանաբար 16 հազարի և 3 հազար 531-ի:
Թուրքիայում, ըստ պաշտոնական աղբյուրների, փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել 7 հազար 800 մարդու:
Հաղորդվում է, որ երկու երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում ավելի քան 5 հազար 600 շինություն է փլուզվել, Սիրիայում ևս հազարավոր շենքեր են ավերվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրում մինչև փետրվարի 12-ը սուգ է հայտարարել: