Մատչելիության հղումներ

Էրդողանի պնդմամբ՝ այսօրվա երկրաշարժն ամենաավերիչն է 1939-ից վեր


Ռեջեպ Թայիփ Էրդողանի պնդմամբ՝ այսօր վաղ առավոտյան երկրի հարավային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժը Թուրքիայի տարածքում գրանցված ամենաավերիչ տարերային աղետն է 1939 թվականից ի վեր։

«Այսօր առավոտյան 4 անց 17 րոպեին մեր երկրում տեղի ունեցավ ամենածանր տարերային աղետը 1939 թվականի Էրզինջանի երկրաշարժից հետո», - հայտարարել է Էրդողանը։

Էրզինջան (Երզնկա) քաղաքի մերձակայքում 1939 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 32 հազար մարդ էր զոհվել, ևս 100 հազարը վիրավորվել էին։ Ավելի վաղ տեսակետներ էին հնչում, թե այսօրվա երկրաշարժն իր ուժգնությամբ և աղետալի հետևանքներով համեմատելի է 1999 թվականին Իզմիթ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետ, որի հետևանքով ավելի քան 17 հազար մարդ էր զոհվել։

XS
SM
MD
LG