Մատչելիության հղումներ

Երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2000-ի


Այսօր վաղ առավոտյան Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2000-ի, հաղորդում են արևմտյան աղբյուրները։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհերից 1121-ը գրանցվել են Թուրքիայի հարավային շրջաններում։

Երկրաշարժից առավել տուժած քաղաքներն են թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիրը, ինչպես նաև Կահրամանմարաշը (Մարաշ) և Գազիանթեպը (Այնթապ)։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով երկրաշարժի զոհերի թիվը շարունակելու է աճել:

«Մեր ակնկալիքն այն է, որ զոհերի թիվը զգալիորեն աճելու է։ Բազմաթիվ փլուզված շենքեր կան,մորոնց քանակը էպիկենտրոնին մոտենալուն զուգահեռ մեծանում է։ Բոլոր խոշոր երկրաշարժերի փորձը վկայում է, որ զոհերի թիվն ամեն մի նոր դիտարկման հետ գնալով աճում է», - հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ռիկ Բրենանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG